fbpx
Խորհրդարան

Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ

Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ դիվանագետների գործուղման իրավահարաբերությունները:

Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ից Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղման դեպքերը կարգավորված չեն: Նման գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ աշխատակազմերում դիվանագիտական ծառայությանը բնորոշ լիազորությունների իրականացման դեպքերի առկայությամբ:

Գրիգոր Հովհաննիսյանը կարևորել է արտաքին քաղաքականության ընդհանրական և համակարգված իրականացումը պետական տարբեր մարմիններում:

Հարակից զեկուցող Սոս Ավետիսյանը ողջունել է նախաձեռնության ընդունումը, ինչը թույլ կտա ԱԳն-ից և դեսպանատներից պետական մարմիններ գործուղվող դիվանագետներին պահպանել մասնագիտական ստաժը և ծառայության շարունակականությունը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ