ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչով է հանդես եկել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի հետ։
Նա կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ կողմերին հորդորել իրավիճակը կայունացնելու համար անմիջապես քայլեր ձեռնարկել և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից։
Գուտերեշի խոսքերը փոխանցել է վերջինիս խոսնակ Ստեֆան Դուջարիչը: