Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության երկու թռիչքներով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Այսօր ևս նախատեսվում է մեկ թռիչք, որի միջոցով Հայաստան կվերադառնան ևս 45 անձ։ Թռիչքները իրականացվում են հիմնականում չարտերային ռեժիմով՝ հաշվի առնելով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օդային տարածքների փակման պատճառով առաջացած դժվարությունները։
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և բազմաթիվ հայաստանցիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա քաղաքներում մնացած քաղաքացիները սպասում են իրենց հերթին։ Կառավարությունը առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, սակայն դրանց գները սկսվում են 1000 եվրոյից և հասնում մինչև 1200 եվրո, ինչը բարդացնում է վերադարձի գործընթացը։


