fbpx
Սպորտ

Գվարդիոլան ԱՊԼ-ում ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Մոուրինյոյին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել Պրեմիեր Լիգայում։

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ման Սիթին»։

Նշվում է, որ ԱՊԼ-ի մարզիչներից Գվարդիոլային ամենաարագն է հաջողվել հասնել 250 հաղթանակի ցուցանիշին։ Նա արդյունքը գրանցել է հենց «Մանչեսթեր Սիթիում»։ Գվարդիոլայից պահանջվել է ընդամենը 344 հանդիպում։

Նշենք, որ Գվարդիոլայից առաջ այս ամենաարագը լինելու պատիվը պատկանում էր Ժոզե Մոուրինյոյին, ով «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» հետ միասին այդ արդյունքին հասել էր 396 խաղերի արդյունքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ