fbpx
Սպորտ

«Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է», – Յուրգել Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է.

«Ինձ իսկապես շատ է դուր գալիս Պեպը, և ես հիանում եմ նրա աշխատանքով, նա անհավանական է:

Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է, և ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ նա մեզ Եվրոպայի կամ աշխարհի լավագույն թիմն է անվանել:

Պարզապես դա հենց այդպես է: Նա ասել է սա, քանի որ այդ պահին մենք ընդամենը 7 գոլ էինք բաց թողել և անընդմեջ 9 «չոր» հանդիպում էինք անցկացրել:

Այնպես որ Գվարդիոլայի խոսքերը հիմնված էին թվերի վրա»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Մանչեսթերում՝ հունվարի 3-ին: 20 խաղից հետո մերսիսայդցիները, վաստակելով 54 միավոր, գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 47 միավորով 3-րդ տեղում է:

Այս մասին հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ