«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նվիրատվություն է կազմակերպել, իր ներդրումն ունենալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում:
Մարզիչը 1 միլիոն եվրո է նվիրել Կատալոնիայում գործող ֆոնդերից մեկին:
Ֆոնդը անհրաժեշտ իրեր է տրամադրում համայնքներում գործող բժշկական հաստատություններին:
Այս մասին հաղորդում է Marca-ն։