Առաջին անգամ Մեսսիին հանդիպեցի Nike-ի խանութում: Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ պատմելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին առաջին տպավորության մասին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Ինձ ասում էին, որ երիտասարդական թիմում տաղանդավոր տղա կա։ Ասում էին, որ նա փոքր է, սակայն հիանալի է տիրապետում գնդակին և շատ գոլեր է խփում։ Առաջին անգամ նրան հանդիպեցի Nike-ի խանութում, նա հոր հետ էր։
Ես անմիջապես մտածեցի. «Եվ այս տղա՞ն պետք է լավը լինի: Մենք հիանալի սկսեցինք մրցաշրջանը՝ հաղթելով 6:1 եւ 5:0 հաշվով, իսկ Մեսսին խփեց երեք գոլ: Այն ժամանակ ես մտածեցի, որ նրա հետ մենք կկարողանանք հաղթել ամեն ինչ»,-ասել է Գվարդիոլան։
Նշենք, որ մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012-ը։ Նրա ղեկավարությամբ թիմը 14 տիտղոս է նվաճել։