2019 թվականին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հերթական մենամարտերն այնքան էլ հեռու չեն: Հայտնում է Punch Boxing Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջը:
Արդեն փետրվարին WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը կանցկացնի իր հերթական մենամարտը: Հաջորդ ամիս ռինգ դուրս կգա նաև ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը:
Կայանալիք մենամարտերի ժամկետների մասին առավել մանրամասն պարզ կդառնա առաջիկա օրերին:
Հաղորդում է armsport.am-ը։