ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը Գյումրիի թանգարաններում, որտեղ խախտումներ չի արձանագրել։
Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։
Բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծածախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։
https://www.facebook.com/hlib.am/posts/811212609619445