fbpx
Խորհրդարան

Գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել. քննարկում Աժ-ում

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց գործադիրի ղեկավարին նշելով, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել:

«Նախորդ տարի վարչապետի հինգ ընտրություններ են տեղի ունեցել, եղել է խորհրդարանական արտահերթ ընտրություն, քաղաքապետի ընտրություն, հեղափոխություն: Եվ այդ հեղափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլ նաև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, ապահովել տնտեսության աճ: Այդ ընթացքում եղել է նաև գյուղատնտեսության անկում: Այդ անկումը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, նաև ստվերային այգիների գոյության հետ, որը մենք բացահայտել ենք»,- հարցին ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ