Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երեկ խորհրդարանի կողմից ընդունված նախագծին։
Նա նշեց, որ կարող են վիճարկել հարցը ու, երբ սպառեն վարչական դատավարության կարգով ներպետական միջոցները, կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գյուլումյանի խոսքով՝ պաշտոնավարումը ինքնապատակ չէ։
«Ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար: Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, կարծում եմ՝ նույնպես չեն լռի», – ասաց Գյուլումյանը:
