Հունվարի 7-ին, ժամը 16:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Ռոզա Ջ.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել վերջինիս դին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
