Երևանի ավագանու անդամ, երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 7-ի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին.
«Գյումրին կարծես տան էն ամենափոքրը լինի, որ բոլորից մի քիչ ավելի ես սիրում և ուզում ես միշտ երես տաս… ձգում ա էդ քաղաքը, մշակույթ կա, յուրահատուկ պատմություն… ցավոտ, բայց ուժեղ ու դիմացկուն քաղաք ա:
Ես Գյումրիի հետ ազգակցական կապ չունեմ, բայց միշտ ձգել ա:
31 տարի անցավ այդ օրվանից… քաղաքը զարգանում ա, ավելի իմաստանում ա, ավելի ձգում ա:
Հուսամ 2020թ-ից Գյումրիում այլևս չենք տեսնի տնակում ապրող մարդկանց և իսկապես մեր սիրելի և ամենամշակութային քաղաքը կդառնա ժպիտների և ժպիտ պարգևող քաղաք»:
https://www.facebook.com/armsargsian/posts/1281142352091961

