fbpx
Աշխարհ
08:00 07/12/2019

Բլումբերգը կողմ է արտահայտվել Թրամփի իմպիչմենտին

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը կողմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին։

«Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ բան է, ես առաջ դեմ էի, բայց նայելով բոլոր ապացույցները՝ կարծում եմ, որ այո։ Տխուր է, բայց այո»,-ասել է Բլումբերգը CBS News-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Թրամփը, հավանաբար, չի հասկանում, որ ընտրովի պաշտոնատար անձ է, որի աշխատանքն այն է, որ աշխատի հանրության, այլ ոչ թե իր համար։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանձնարարել էր Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեին պատրաստել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին հոդվածներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ