Գյումրիում մեքենա է այրվել

Ամենադիտվածներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 03:55-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին:

Նշվում է նաև, որ այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։

Ամենաթարմ