fbpx
Հասարակություն

Վթար՝ Իջևան-Գանձաքար ճանապարհին․ կա զոհ և տուժած

Այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Նշվում է նաև, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ի դին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ