Գյումրիում շչակ է գործարկվելու

Վաղը՝ հունվարի 19-ին, Գյումրիում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքի շչակը։

Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ։

Ամենաթարմ