fbpx
Աշխարհ

ՌԴ-ից արձագանքել են՝ Թուրքիայում տարաձայնությունները հարթելու Էրդողանի առաջարկին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները հարթելու։

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այս հայտարարությանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի հիմնական տարաձայնությունները կապված են Մինսկի համաձայնագրի կատարման գործընթացի հետ։

,Պեսկովն ասել է, որ եթե Թուրքիան կարող է ազդել Ուկրաինայի վրա ու դրդել կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա միայն կարելի է ողջունել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ