«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ։
Տղամարդու մահացած լինելն առաջինն արձանագրել է շտապօգնությունը, որի բժիշկները, կանչով մեկնելով, արձանագրել են, որ թատրոնի դիմաց նստարանին անշարժ գտնվող տղամարդը մահացել է։
Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել ինքնությունը, որ նա Գյումրիի բնակիչ է՝ 40-ամյա Գնել Նոսրոյանը։
Նշանակվել է դատաբժշկաւան փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։