fbpx
Հասարակություն

Գյուղատնտեսության նախարարությունը նոր ծրագիր է սկսում․ (տեսանյութ)

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա­վորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության:

«Խնայենք ջուրը,

ավելացնենք բերքատվությունը,

երաշխավորված ոռոգում ապահովենք,

նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ:

Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի մասնակի փոխհատուցման հնարավորությունից։

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։

Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0%-ով։

Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ