Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայի խաղաղության պալատում կսկսի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հանրային լսումները։
Լսումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ից 15-ը։
Նշենք, որ Հայաստանի Ադրբեջանի դեմ ներկայացրել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ գործը։
Այսօր կայանալու է բանավոր փաստարկներ բերելու առաջին փուլը։
Նիստը վարելու է Ջոան Դոնոհյուն։