fbpx
Աշխարհ

Բորելը հայտնել է Ուկրաինայից հացահատիկի խնդրի լուծումը

Ուկրաինայում հացահատիկի խնդիրն ի վերջո պետք Է լուծվի ՄԱԿ-ի օգնությամբ, և երկար չի տևի: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք առաջընթաց ունենք, մենք առաջ ենք շարժվում: Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի կարողանա դիմակայել միջազգային հանրակցության ճնշմանը: Ես հուսով եմ, ես նույնիսկ ավելի քան հուսով եմ, ես վստահ եմ, որ, վերջիվերջո, ՄԱԿ-ում համաձայնություն ձեռք կբերեն»,-հայտնել Է Բորելը՝ պատասխանելով հացահատիկի խնդրի հարցին, որը արգելափակված Է մնում Ուկրաինիայում:

Նրա խոսքով՝ «հնարավոր չԷ պատկերացնել, որ միլիոնավոր տոննաներով հացահատիկն արգելափակված Է մնում Ուկրաինայում, մինչդեռ մնացած աշխարհը տառապում Է քաղցից», և այդ պատճառով նա չի մտածում, որ այդ իրադրությունը կարող Է երկար տեւել: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԿ-ը մշակում Է Ուկրաինայից և Ռուսաստանից համաշխարհային շուկաներ սննդամթերքի արտահանման փաթեթային համաձայնագիր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ