Հուլիսի 10-ին Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն:
«Ադրբեջանի կողմց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։
- Հադրութում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։