Մարշալ Խալիֆի Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի օդային ուժերը հայտնել են Տրիպոլիի օդանավակայանում անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ԼԱԲ-ի հրամանատարության մամուլի ծառայությունը:
ԼԱԲ-ից հավելել են, որ անօդաչուն հարվածներ էր հասցնում զորքերի ուղղությամբ՝ Տրիպոլիի արվարձաններում և վնասներ չպատճառում: