Հաֆթարը մերժել է հրադադար հաստատելու՝ Պուտինի և Էրդողանի առաջարկը

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Լիբիացի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը չի համաձայնել հրադադարի ռեժիմ հայտարարել երկրում, որի առաջարկն արել էին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիը: Այս մասին հաղորդում է Libya observer պորտալը:

Նշվում է, որ Հաֆթարը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, սակայն որոշել է շարունակել հարձակումը Տրիպոլիի վրա: Նա հայտարարել է, որ իր գործողություններն ահաբեկիչների դեմ շարունակվելու են:

«Մի խումբ անձինք գրավել են մայրաքաղաքն ու ստացել այլ երկրների աջակցությունը, որոնք նրանց ռազմական տեխնիկա, զինամթերք և անօդաչու սարքեր են տրամադրում»,-նշել է լիբիացի գեներալը:

Պուտինն ու Էրդողանը Լիբիայի ազգային բանակին և Ազգային համաձայնության կառավարությանը կոչ էին արել հունվարի 12-ից դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ամենաթարմ