Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն «Շալկեի» նկատմամբ տարած գերխոշոր՝ 8-0 հաշվով տարած հաղաթանակից հետո կիսվել է տպավորություններով։
«Ես շատ երջանիկ եմ:
Նախորդ մրցաշրջանում ակումբը նվաճել է 3 գավաթ, սակայն մենք հաղթանակների ծարավ ենք զգում: Ցանկանում ենք կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները:
Մենք ամբողջ ընթացքում վերահսկում էինք գնդակը և թույլ չէինք տալիս մրցակցին գործողություն ձեռնարկել», – Սանեի խոսքերը փոխանցում է Bild-ը: