Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին․ Արոնյան

Հրապարակող՝

Դուք ձեզ լսո՞ւմ եք, ի՞նչ համակարգիչ․ Արոնյանի ընկերուհու գրառումը

Ամենադիտվածներ

Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը օրերս նվաճեց հեղինակավոր Tata Steel մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։

Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին և ոչ միայն։

«Ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:

Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար, և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։

Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք», – գրել է Արոնյանը:

Ամենաթարմ