Իրանում հաջորդ շաբաթ սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին հայտնել Է Mehr գործակալությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրան կմեկնի հաջորդ շաբաթ»,- ասված Է Twitter գործակալության հաղորդագրության մեջ:
Հունիսի վերջին Պուտինն անձամբ հանդիպել Է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Աշխաբադում կայացած Կասպիական գագաթնաժողովի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
