Հաջողվել է գտնել դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի համազգեստով լուսանկարը

Հրապարակող՝

Հաջողվել է գտնել դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի համազգեստով լուսանկարը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը և հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։

Քանի որ լուսանկարը սև ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկար, որտեղ մանրամասն երևում է համազգեստը։ Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։

1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ
2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ,դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ և այլն)
3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ»։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնել

https://www.facebook.com/arcrun/posts/2494432423925684

Ամենաթարմ