ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ուրախությամբ կմեկնի Թեհրան՝ քննարկելու լարվածությունը երկու երկրների հարաբերություններում։
«Հաճույքով կգնայի իրանական հեռուստատեսություն, որ բացատրեի պատժամիջոցների ամերիկյան պատճառները։ Ես կողջունեի հնարավորությունը՝ անմիջականորեն խոսելու իրանցի ժողովրդի հետ այն մասին, թե ինչ է նրա ղեկավարությունն արել և ինչպես է վնասել Իրանին»,-ասել է նա Bloomberg-ի հետ հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Պոմպեոն հերքել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի մեղադրանքները, թե ԱՄՆ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են, որ Զարիֆը նույնպես պատասխանատու է իրանական կառավարության համար՝ որպես մարդ, որը լուսնի վրա է։
«Ի վերջո, այդ ամենը ղեկավարում է այաթոլան»,- ասել է Պոմպեոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նպատակը որքան հնարավոր է շատ կայունություն ստեղծելն է Մերձավոր Արևելքում։
«Այդպիսով մենք խափանեցինք գործարքը, մենք դադարեցինք նրանց փող տալ, մենք ճնշում ենք գործադրում իրանական ռեժիմի վրա և ստիպում ենք նրանց ընդունել կոշտ որոշումներ այն մասին, թե ինչպես են իրենց պահելու»,- ասել է Պոմպեոն։