ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։

«Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, և բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե նախատեսվում է Ռուսաստան Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու համար։

Այս մասին տեեկանում ենք  ՏԱՍՍ-ից։

 

 

Ամենաթարմ