fbpx
Սպորտ

Հաքիմիի գործակալը հստակեցված պատասխան է տվել իր հաճախորդի ապագային վերաբերող հարցին

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն հայտարարել է, որ իր հաճախորդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «արքայական ակումբին»:

«Չնայած Աշրաֆի փայլուն ելույթներին «Բորուսիայում», նրան պետք է վերադառնալ «Ռեալ» վարձակալությունից հետո:

Նա շնորհակալ է դորտմունդյան ակումբից` իրեն վստահելու համար, սակայն նա ցանկանում է վերադառնալ Մադրիդ»,- Հաքիմիի գործակալի խոսքն է մեջբերում Bild-ը:

Հաքիմին տեղափոխվել է «Բորուսիա» 2018 թվականի ամռանը: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով:

Ընթացիկ մրցաշրջանում Հաքիմին մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ