Կագավան մոտ է Մոնակո տեղափոխությանը

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
skysports-shinji-kagawa-kagawa_4557681

Ամենադիտվածներ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Շինձի Կագավան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մոնակո»:

France Football-ը հաղորդում է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Կագավայի տրանսֆերը գնելու տարբերակը: Կագավայի տեղափոխությունը բարդ չի լինի իրականացնել, քանի որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ հույսեր չի կապում:

Բացի այդ, ավելի վաղ անձամբ Կագավան հայտարարել էր, որ ցանկանում է ձմռանը հեռանալ «Բորուսիայից»: Հաղորդվում է, որ դորտմունդյան ակումբը պատրաստ է 2-3 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել Կագավայի տրանսֆերից:

Հավելենք՝ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Կագավան մասնակցել է ընդամենը 2 հանդիպման՝ ստանալով 98 րոպե խաղաժամանակ:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ