Հակոբ Արշակյանը մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Հրապարակող՝

Սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելու մասին նոր հավելված՝ Google-ի կողմից

Ամենադիտվածներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 2-ին նշել է հիմնադրման 25-ամյակը:

Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հանրային ծառայության կարգավորումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, և հանձնաժողովի գործունեությունն առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր տնտեսվարողին, պետության շահերին:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է հանձնաժողովի կարևոր դերակատարությունը պետության զարգացման գործում, որն, ըստ էության, կատարում է հանրության, բիզնեսի և Կառավարության միջեւ կարգավորող դեր:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ շատ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, փոստային, ջրային, հեռահաղորդակցության ոլորտները, պետության ուղիղ ներազդումը շատ ռիսկային է, որովհետև այստեղ ներկայացված են հանրային, բիզնես եւ պետական շահերը: «Հանձնաժողովի գործունեությունն այս տեսանկյունից մեծապես կարեւորվում է»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Բարձր գնահատելով հանձնաժողովի ներկա նախագահի ու անդամների գործունեությունը՝ ԱԺ փոխնախագահը մաղթել է նորանոր հաջողություններ կարեւոր դերակատարման մեջ:

Ամենաթարմ