Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման նախագիծը ԱԺ-ում

Հրապարակող՝

Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման նախագիծը ԱԺ-ում

2026 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով տեղեկացրել է՝ խմբակցությունը կողմ կքվեարկի այս հարցին:

Որոշումն ընդունվել է կողմ՝ 74, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 ձայներով:

Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը նշված է Սահմանադրությունում: Նշվում է, որ Հակոբ Մովսեսը հարցազրույցում վիրավորական արտահայտություններ է արել Հայ հեղափոխական դաշնակցության հասցեին, ինչը ևս հիմք է հանդիսացել նրա լիազորությունների դադարեցման համար: Հակոբյանը ՀՌՀ անդամ է ընտրվել 2022 թվականի հունվարին։

Նշենք նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման հետ կապված հետևյալ գրառումն է կատարել․

Բոլորին հանգստացնեմ. Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել: Համոզված եմ, որ բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, հրապարակախոս, թարգմանիչ, տասնյակ գրքերի հեղինակ, 1992-1996 թթ. նորանկախ հանրապետության մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվի: Որքան էլ այդ մասին չերազեն տաղանդավոր անձի հանդեպ մաղձով լցված չկայացած իբր մշակութային գործիչները, Հակոբ Մովսեսի չափավոր, զուսպ ու ազնիվ խոսքի համար նրան ատող քաղաքական գործիչները, որոնք սովոր են ամեն օր ատելություն ու ապատեղեկատվություն տարածել:
Ինչպես ասում են, իշտահներիդ քացախ…

Ամենաթարմ