Ըստ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան փետրվարի 16-ին Մոնակոյում հանդիպել է 21-ամյա «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Կողմերը քննարկել են աստղային նորվեգացու հավանական տեղափոխությունն այս տարի։