Հալանդը նոր Իբրահիմովիչ է․ Մացեկ

Հրապարակող՝

Լյովա Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

«Զարլցբուրգում» Էրլինգ Հալանդի հետ աշխատած մարզիչ Ստանիսլավ Մացեկը խոսել է ֆուտբոլիստի մասին։

«Հալանդը նոր Իբրահիմովիչ է: Ես կասեի, որ նա շարժվում է նույնիսկ ավելի արագ և ավելի լավ: Էրլինգը մեծ քայլ է կատարել իր կարիերայում և հանդիսանում է Գերմանիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկը:

Եթե ​​նա շարունակի առաջ ընթանալ այս ճանապարհով, ապա մենք, հավանաբար, նրան կտեսնենք նոր գերաստղի, օրինակ՝ «Ռեալի» կազմում: Լավագույնները միշտ խաղացել են Մադրիդում, իսկ Հալանդը լավագույններից մեկն է: Նա ծնվել է «Ռեալում» խաղալու համար:

Հալանդը շատ է հարգում իր աշխատանքը: Երբ նա Զալցբուրգում էր, նա շատ էր մարզվում», – Մացեկի խոսքերը ներկայացնում է AS-ը։

Ամենաթարմ