Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Վերդերը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ինչը, սակայն, չփրկեց «Բորուսիա»-ին։ Բրեմենում տեղի ունեցած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Հալանդի համար սա դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած չորս խաղում խփած ութերորդ գոլն է:
Այսպիսով՝ նա դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, որը Բունդեսլիգայի ակումբի կազմում անցկացրած իր առաջին 4 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել:
Բացի դրանից՝ 19-ամյա նորվեգացին իր բոլոր դեբյուտային խաղերում գոլ է խփել տարբեր մրցաշարերում ՝ Չեմպիոնների լիգա («Զալցբուրգ»-ի կազմում), Բունդեսլիգա և Գերմանիայի գավաթ: