Հալեպում բախումների հետևանքով հայ ընտանիք է տուժել

Հրապարակող՝

Հալեպում բախումների հետևանքով հայ ընտանիք է տուժել

Ամենադիտվածներ

Սիրիայի Հալեպ քաղաքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիք է տուժել։ Քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» միջև։ Բախումների հետևանքով վնասվել է մի հայ կնոջ տուն։ Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը նշել է, որ հայ համայնքում զոհեր կամ վիրավորներ չկան։

Նրա խոսքով՝ իրավիճակը ներկայումս հանդարտվել է, և քաղաքում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Հալեպի նահանգապետի որոշմամբ, դեկտեմբերի 23-ին դպրոցներն ու պետական կառույցները փակ են։ Չնայած բախումներին, հայ համայնքը Սիրիան լքելու մտադրություն չունի։ Գաբրիելյանը նշել է, որ համայնքը սովոր է նման իրավիճակներին։

Քաղաքում տիրում է նախաամանորյա մթնոլորտ, սակայն որոշ տոնական միջոցառումներ, այդ թվում՝ համերգները, չեղարկվել են։

 

Ամենաթարմ