Սիրիայում կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ): Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչովը, փոխացնում է TACC-ը:
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարևոր օբյեկտի շրջակա տարածքը: Այս պահին կայանն էեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի և Հալեպի նահանգներին։ ՀԷԿ-ի հզորությունը շուրջ 630 մեգավատտ է:
Էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարևոր է, որովհետև նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական և ինդուստրիալ քաղաքն է: Այժմ Սիրիայի իշխանությունները սկսել են դրա վերականգնման աշխատանքները:
Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):

