fbpx
Աշխարհ

Համաձայնությունը խախտվել է․ Թուրքիան վերսկսել է գրոհերը. ԶԼՄ-ներ

Չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Ըստ համաձայնության՝ նախատեսվում էր ժամանակավորապես հրադադար հաստատել՝ թույլ տալով քրդերին հեռանալ տարածքներից։

Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։

Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ քաղաքում կրակոցներ են հնչել, և հրետակոծությունից ծուխը տեսանելի է եղել մի քանի տեղերով։

Անկարան դեռևս չի մեկնաբանել հայտարարությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ