Արցախ

Արցախի Մայր բուհը 2019/20 ուստարում տվել է 730 շրջանավարտ

Հունվարի 22-ին Արցախի պետական համալասարանում տեղի ունեցել 2019/20 ուսումնական տարվա բուհի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության մեկնարկը։

Համալսարանի մամուլի խոսնակ Զարինե Սառաջյանը հայտնել է, որ բուհն այս անգամ տվել է 730 շրջանավարտ, որոնցից 560-ը` բակալավրի, 170-ը` մագիստրոսի կոչումով:

Նա նշել է, որ բակալավրիատի շրջանավարտներից 192-ը այն ավարտել են գերազանցության դիպլոմով։

Սառաջյանը հայտնել է, որ այսօր՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, կայացել է բանասիրական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը։

Դիպլոմների հանձնման արարողությունը կշարունակվի մինչև հունիսի 26-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ