Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը պատասխանել է Lurer-ի հարցին՝ կապված պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։
Գալագերն ասել է, որ Միացյալ Թագավորությունը խրախուսում է կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, խոսել միմյանց հետ։
Նա նշել է, որ ՄԹ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ և արդյունավետ լուծման միջոցը։

