Միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը կդադարեցվի

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Գրում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Ամենաթարմ