fbpx
Տնտեսություն

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։

ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։

Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ լսարանի համար։ Փորձագետները նշել են, որ իրականացվելիք համաժողովի աշխատանքում կարող են կիրառել համանման միջոցառումների ներդրումների ներգրավման լավագույն միջազգային փորձը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ինստիտուցիոնալ համակարգի կայացմանն առնչվող հարցեր։ Այս հարցում ևս ՄՖԿ մասնագետներն առաջարկել են օժանդակել միջազգային փորձի ներդրմամբ։ Կողմերը կարևորել են ջանքերի մեկտեղումը՝ կառույցը դարձնելու ավելի արդյունավետ և ներդրողների շրջանում բարձր վստահություն և պահանջարկ վայելող։

Առաքելությունն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքները Ներդրումների աջակցման կենտրոնի ղեկավարության հետ՝ նախանշելու հետագա անելիքները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ