Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքների խոշորացումը շարունակվելու է:
«Հանրաքվե անցկացնելու հնարավորություն է լինելու, եթե համայնքում ձևավորվում է նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է անում հանրաքվեի համար, որի արդյունքում այդ իդեան հաղթանակում է, բնականաբար, այդ համայնքը գնում է այդ ճանապարհով: Փոքր համայնքների մեծ մասը կախված է կառավարության դոտացիայից: Եվ այսօրվա բովանդակությունը՝ համայնքների ապակենտրոնացման և նաև հավասարեցման ու համահարթ զարգացման մասին, չի բխում մեր իրականությունից: Եթե այսօր կառավարությունը դոտացիա չտա, ինքնուրույն կոչվող համայնքը չի կարող իր տարրական խնդիրները, այն է` աշխատակազմի աշխատավարձերը վճարել: Սա իրականում նորմալ չէ»,- հավելեց նախարարը: