Գերմանիայի Համբուրք քաղաքում կալանել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը։
Այս մասին գրում է Forbes-ը։
Նշվում է, որ Ուսմանովը այն ռուս միլիարդատերերից է, ովքեր հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների տակ։
Ըստ աղբյուրի՝ միլիարդատերն իր այս զբոսանավը գնել է 2016 թվականին՝ 600 միլիոն դոլարով։
Նշվում է նաև, որ Ուսմանովը, ընդհանուր առմամբ, 32 հսկայական զբոսանավեր ունի։