ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, կիրականացնի համերգ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
Համերգը նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:
Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները՝ Լարային քառյակ,
Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար:
Համերգը կանցկացվի Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: