fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ի ներկա և նախկին նախագահները հանդիպել են

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը։

Միաձայն ողջունեցինք ԱՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։

Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։

Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»։

https://www.facebook.com/TovmasyanArthur/posts/192245659174911

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ