Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Եվրամիության հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակել։
Հանդիպման մասին իր թվիթերյան էջում հայտնել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան նախատեսում է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ փոխադարձ հարգանքի հիմքով։
#Fransa Dışişleri Bakanı Jean-Yves Le Drian’la çok boyutlu ikili ilişkilerimizi, bölgesel ve uluslararası gelişmeleri ele aldık.
Fransa’yla ilişkilerimizi karşılıklı saygı temelinde güçlendirmeyi hedefliyoruz. 🇹🇷🇫🇷 pic.twitter.com/SxUg44uVxS
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) June 7, 2021